Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնեց, որ ինքը պետական ցանկացած սուբյեկտի նկատմամբ հարգանք ունի։
«Ես նախկին, ներկա ընկերներ չունեմ, ես ունեմ ընկերներ, գաղափարական ընկերներ։ Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտակում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Տունը բազմոցին նստել և ստատուսներ գրելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, այլ իրականությունը կտեսնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։