
Վարչապետը Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզի առաջին մասնաշենք:
Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն դրամ է, որից 70%-ը՝ 45 մլն դրամը, Կառավարության մասնաբաժինն է:
200 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքներն ավարտական փուլում են: