Փաշինյանն իր մոտ է հրավիրել օլիմպիական մարզիկներին․ Օլիմպիական կոմիտեից ոչ-ոք ներկա չի գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur․am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ քիչ առաջ ՀՀ Կառավարությունում էին գտնվում Փարիզ-2024 Օլիմպիական ամառային խաղերի մարզիկներն ու մարզիչները։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ զարմանալիորեն հանդիպմանը ներկա չեն եղել Օլիմպիական կոմիտեի ո՛չ նախագահը, և ո՛չ էլ որևէ ներկայացուցիչ։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և փախնախարար Կարեն Գիլոյանը։




Լրահոս