Լուսանկարը՝ համացանցից
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձեւում 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես է որոշվում բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքի՝ դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:
Անաստաս Միքայելյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ավտոապահովագրողների բյուրոն ո՞ր դեպքում է հատուցում տուժած անձանց պատճառված վնասները:
Արամ Հարությունյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`
l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները:
l Վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
l Վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ:
l Վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա, օրենքի համաձայն, պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձեւերով ներդրված միջոցներից, ինչպես նաեւ այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից: Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում: