
Հակակոռուպցիոն դատարանի մոտ արտակարգ իրավիճակ է։
Դատախազները, փաստաբաններն ու դատավորները բողոքում են, որ հերիք չէր հայտնի ML Mining-ի պատճառով էր դատարան տանող ճանապարհն անբարեկարգ վիճակում, հիմա էլ դատարանի ողջ տարածքն են քանդել ու իբր բարեկարգում են։ Ներկա իրավիճակն անհնարին է դարձրել մարդկանց՝ դատարան հասնելը։
«Քար, ցեխ, ավազ դարձած աշխատանքի ենք գնում, կարելի էր ամռանն այս բարեկարգման մասին մտածել, ոչ թե սեպտեմբերի թեժ դատական օրերին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում էին այդ պահին Հակակոռուպցիոն դատարանում գտնվողները։
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան