Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը:

Մրցույթին մասնակցել են 4 թեկնածու, Արմեն Գրիգորյանի օգտին կողմ են քվեարկել խորհդրի 20 անդամներից 19-ը։

Ռեկտորի թեկնածուներից Էդգար Ղազարյանը ավելի վաղ հայտարարել էր՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է օրենսդրության խախտումներով։

«ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ Խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Հանրապետության նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում ապահովել նիստի և քվեարկության օրինական ընթացքը»,- գրել էր Էդգար Ղազարյանը։




Լրահոս