
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակներում Աստանայում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև երկրորդ հանդիպումը «Կենտրոնական Ասիա գումարած Գերմանիա» ձևաչափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը նշել էր , որ Շոլցը Կենտրոնական Ասիա կատարած իր այցի շրջանակներում կայցելի նաև Ուզբեկստան։