Այսօր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է. նա կդառնար 82 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ էր։

Կենսագրություն

Ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

Դերեր թատրոնում

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝

«Սատանայի ջրաղացը»
«Մոռանալ Հերոստրատին»
«Մերկ թագավորը»
«Մեծ լռություն» և այլն
Դերեր կինոյում

Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝

1968 – «Ադամանդե ձեռքը» – ռեստորանի այցելու
1972 – «Տղամարդիկ» – Լևոն
1974 – «Մաքսանենգություն» – մաքսանենգ «Չեռնյավի»
1974 – «Բաղդասարը բաժանվում է կնոջից» – Օգսեն
1974 – «Հավերժության նշան» – դրվագ
1986 – «Օտար խաղեր» – Գոլուբչիկ
1991 – «Ձայն բարբառոյ…»
1992 – «Երեքի սրտերը» – սենյոր Ալվարես Տորես
1992 – «Սպանություն Սանշայն-Մենորում» – Ռոբերտ Հաստինգս
1992 – «Երեքի սրտերը 2» – սենյոր Ալվարես Տորես
1994 – «Զվարճալի ուղևորություն»
1994 – «Ծովահենների թագավորությունը» – Դ՛Արգուա
1996 – «Մեր բակը»
1997 – «Կոմսուհի դը Մոնսորո» – հերցոգ Մայենացի Շառլ դը Գիզ
1997-2003 – «Ռոքսոլանա» – Պարգալի Իբրահիմ փաշա
1998 – «Կախարդուհու յոթերորդ մատանին» – Բոսարգուն
1999 – «Սերը չար է» – գուրու
2003 – «Ռոքսոլանա. Կայսրության տիրուհին» – Մարինո Սանուտո, վենետիկյան դեսպան (բալյի)
2005 – «Մեր բակը 3»
2009 – «Մի նայիր հայելուն»
2010 – «Մեր բակը»
2018 – «11:41»
2019 – «Քաոս» – Մարկոս աղա Ալիմյան

Պարգևներ, կոչումներ

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը
2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի
2008 թվականից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է
2009 թվականին ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան։
2016 թվականից Երևանի պատվավոր քաղաքացի
2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան[5]
Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների։




Լրահոս