27 մլն դրամից 7,4 մլն դրամը կհանվի Քաղաքացու օրվա համար հատկացված բյուջեից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց «Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների» համար հատկացված գումարից նվազեցնել 7,4 մլն դրամ և հատկացնել ,«Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում»  միջոցառմանը:

Այս որոշմամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությունները  Քաղաքացու օրվա միջոցառումների համար 27 մլն դրամից ավելի գումար են հատկացրել։

ArmLur.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ երկու պայմանագիր է կնքվել այդ օրվա միջոցառումների կազմակերպման համար:

Առաջին պայմանագիրը վարչապետի աշխատակազմը կնքել է «Գլոբալ Սուփորթ ՍՊԸ»-ի հետ, իսկ մյուս պայմանագիրը՝ «ԲԻ ԹՈՒ ՋԻ ՍՊԸ»-ի հետ։

Ինչպես գնումների պաշտոնական տեղեկագրից ենք տեղեկանում՝ սույն պայմանագրերով՝ կատարողի մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է մեկը՝ տասնինը միլիոն հինգ հարյուր հազար (19.500.000) ՀՀ դրամ, մյուսը՝ ութ միլիոն յոթանասունյոթ հազար վեց հարյուր (8. 277. 600) ՀՀ դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս