Օգոստոսի 31-ից Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում երթևեկությունը կազմակերպվում է միակողմանի։
Խոսքը, մասնավորապես, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածների մասին է։
Քաղաքապետարանից պարզաբանում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններն արվել են մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Ի հեճուկս սրան՝ վարորդները ArmLur.am-ի հետ զրույցում բողոքում են՝ խցանումներն արդեն խեղդում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան