ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրթության ոլորտի մասին հայտարարություններ արել: Հատկապես վերջին շրջանում Փաշինյանը գրեթե միշտ դժգոհություն է հայտնում, ասելով, որ կրթության որակը զրոյական մակարդակի վրա է:
Հետաքրքիրն այն է, որ, չնայած նման հայտարարություններին, միևնույն է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շարունակում է մնալ իր պաշտոնում:
Այստեղից հարց է առաջանում, թե ինչու՞ պաշտոնանկություններ չի լինում և ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հանդուրժում Ժաննա Անդրեասյանի վատ աշխատանքը:
Վերջերս Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ իր համոզմամբ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ:
Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում ակնհայտ կերպով աղավաղվում է հայ մշակույթը, պատմությունը, մայրենի լեզուն, ազգային երգն ու պարը:
Դպրոցական «Երաժշտություն» դասագրքերում հայտնվել է սկանդալային ռեփեր Սնուփ Դոգը, «Հայոց պատմությունը» վերածվել է «Հայաստանի պատմության», այդկերպ ոչնչացնելով դարերի պատմությունը, իսկ մայրենիի գրքերում պարզապես անհեթեթություններ են տեղ գտել:
Այսինքն Փաշինյանի խոսքը համադրելով փաստերի հետ՝ կարելի է ասել, որ Հայաստանում ամեն ինչ գնում է դեպի աղքատության:
Էմմա Մարտիրոսյան