«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր հոդված ««Ուիգմոր» մանկական հիվանդանոցում խայտառակ պատկեր է. բաց լարեր՝ հիվանդասենյակներում» վերտառությամբ, որտեղ մանրակրկտորեն լուսանկարներով բարձրաձայնել էինք խնդրի մասին։
Բժշկական կենտրոնն այսօր հանդես եկավ օրաթերթի հրապարակումը ոչ ճիշտ համարող արտահայտություններով և իրավիճակը փրկելու համար ԶԼՄ ներկայացուցիչնեի համար շրջայց է կազմակերպում։
Հարկ ենք համարում նշել, որ լուսանկարներն արված են ամիսներ առաջ և հենց այդ պալատում բուժում ստացող երեխայի ծնողի կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթը, պետականամետ լինելով, փորձել է խնդիր բարձրաձայնել և փաստացի ապացուցել, որ իշխանության սիրելի և արտոնյալ բժշկական կենտրոնն այնքան էլ «սուրբ» չէ։
Հարց է առաջանում, եթե հիվանդասենյակները նման տեսք չեն ունեցել, ապա ինչպես է նկարահանվել։ Հարցեր կան որոնց պատասխանները ԶԼՄ շրջայցը չի կարող տալ։