ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ 18, ինչ 218 մլն, բռնել տալը դարձրել եք роскошь. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրա հարազատներից բռնագանձել 17 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, մոտ 4,5 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ էլ՝ որպես ապօրինի եկամուտ: Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության այս հայցադիմումն ընդունել է վարույթ։

Այսպես, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել «17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»:

Սրան զուգահեռ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2003-ից մինչև 2018-ը՝ նախկին քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին օտարված 24 անուն գույքը համայնքին վերադարձնելու պահանջով վարչական դատարան է դիմել։

ArmLur.am-ն այսօր Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե Դատախազության հրապարակած 17 ապօրինի անշարժ գույքերը որոնք են,  և ինչ միջոցներով են ձեռք բերվել, որ Դատախազությունը չի հավատում և ապօրինի է համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս