Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է:
Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին: Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն