Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց բրազիլացիների հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
Հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանն (2649) ու Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) եւ Գաբրիել Սարգսյանը (2646) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին, երկրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Անդորրայի հավաքականին։
Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։