
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության ռազմական կառույցին և երկու հրթիռային կայանքներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, հավելել է վարչությունը:
Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր Լիբանանից Իսրայելի հյուսիսային ուղղությամբ 55 հրթիռ արձակելու մասին։