2014թ.-ից Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի արդունքում, որոշ քաղաքացիներ կենսաթոշակային տարիքին հասնելուն պես կարող են դառնալ միլիոնատեր։
2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ֆոնդերի փայերի զուտ ակտիվների արժեքը ՀՀ-ում կազմել է 799․2 միլիարդ ՀՀ դրամ։ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ այն կազմել է ավելի քան 882 մլրդ դրամ։
Մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալ ժամանակագրությունն են ունեցել. 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%, 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%, 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%, 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:
Եթե աշխատողի աշխատավարձը գերազանցում է ամսական 500 հազար դրամը և մինչև 1 մլն 125 հազար դրամի միջակայքում է, ապա 2023 թվականից սոցվճարը հաշվարկվում է այսպես՝ պետական բյուջեից մասնակցի համար կատարվող ամսական վճարը կազմում է 25 000 դրամ։
Հարց է առաջանում, օրինակ՝ մահացության դեպքում, մահացածի կուտակային կենսաթոշակի հետ ինչ է լինում։
Մահացած մասնակցի կենսաթոշակային ֆոնդերը ժառանգի կողմից ժառանգելու համար ժառանգը ներկայացնում է Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումը: Վերջինիս հետ միաժամանակ ժառանգը պարտադիր ներկայացնում է նաև նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագրի պատճեն:
Իսկ արդյոք կարող եք ստանալ կուտակային կենսաթոշակային վճարը մինչ կենսաթոշակային տարիքը լրանալը։
Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող եք ներկայացնել Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`
Դուք օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա:
Այս տարի լրանում է Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10-ը տարին։ Ստացվում է, որ այս տասը տարում, մարդկանց մի մասն ավտոմատ դարձել է միլիոնատեր, և կենսաթոշակային տարիքը լրանալուն պես կարող է դառնալ միլիոնատեր թոշակառու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան