Արդեն հասանելի է սոցիալական վճարներից հրաժարվելու դիմումի ձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը տեղեկացնում է, որ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում արդեն հասանելի է Հաշվետվությունների 114 ձևը, որով ներկայացվում են սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմումները:

Համակարգում ընտրելով համապատասխան` 114. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ)` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ հաշվետվության ձևը` սոցիալական վճարներից հրաժարվելու դիմում ներկայացրած աշխատակցի անվան դիմաց հարկավոր է կատարել նշում:

Հիմնադրամը հայտնում է նաև, որ հուլիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամփոփ հաշվարկը պետք է ներկայացնել 109. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվետվության ձևով` մինչև հուլիսի 1-ը կիրառված 86-րդ ձևի փոխարեն:

ԿՀԻԿ հիմնադրամը գործատուներին, հաշվապահներին, կուտակային բաղադրիչի մասնակիցներին և բոլոր հետաքրքրված քաղաքացիներին հրավիրում է մասնակցել անվճար դասընթացների` ծանոթանալու կուտակային համակարգում կատարված բոլոր փոփոխություններին:

Գրանցվել հնարավոր է` զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ ներկայացնելով հայտ [email protected] էլ. հասցեին:




Լրահոս