
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածների շարք են իրականացրել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։ Թիրախները եղել են շիական «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումների օբյեկտները։ Այս մասին հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։
Ծառայության տեղեկություններով՝ հարվածների թիրախը եղել են շիական կազմավորումների տարբեր ռազմական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ զենքի պահեստներ։
Հարվածները հասցվել են Լիբանանի հարավում գտնվող Բլիդա, Քֆար Շուբա, Թեյր Հարֆա և Էլ-Էդեյսե բնակավայրերի մերձակայքում։