
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի Կ-230-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»։