Վերջերս առևտրային բում առաջացրած Temu օնլայն շոփից արդեն հաստատված անձնական տվյալներ են արտահոսել։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Հիշու՞մ եք, մի շաբաթ առաջ Թեմուի մասին էի գրել, անձնագրի տվյալների։ Էդ որ ասում էի, արտահոսքը եղավ։ Մանրամասները Լևոնի մոտ»:
CayberHuab-ի ինժեներ Լևոն Իսաջանյանը գրում է.
«Ես ինչպես հասկանում եմ, ՀՀ ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։
Ըստ Threat Actor -ը կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ։ Որտեղ նշված է որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։ Ու ոնց հասկանում արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյլաներ, որոնք գտնվում են Boolean մակարդակում։ Ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել։ Մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»:
Ստացվում է, որ օնլայն շոփերում անձնական տվյալներ ներմուծելիս պետք է զգուշավորություն պահել։
Օրինակ՝ գրանցվել, գնումը կատարել, ապա ջնջել օգտահաշիվը և նեմուծված տվյալները։