Ինչ է հայտնի Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության արդյունքում ստացած վերքերից զոհվել է նաև Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ աշխատակիցը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ նշելով, որ իրավապահները հաստատել են այդ տեղեկությունը:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում հրաձգություն է տեղի ունեցել Wildberries-ի գրասենյակի մոտ։ Ընկերությունը պնդում է, որ գրասենյակում կրակ են բացել ոմն Վլադիսլավ Բակալչուկին ուղեկցող անձինք, սակայն ապօրինի ներթափանցման փորձ է իրականացվել ընկերության  երկու գրասենյակներում։ Ինքը՝ Վլադիսլավ Բակալչուկը հայտնել է, որ իրեն ուղեկցող անձանց հետ հարձակման է ենթարկվել այն պահին, երբ այցելել է Ռոմանով նրբանցքում գտնվող գրասենյակ՝ պահեստների շինարարությունը դադարեցնելու հարցով բանակցելու նպատակով:

Իր հերթին Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ բանակցությունների մասին խոսակցություններն անհեթեթ են հնչում, քանի որ որևէ մեկի հետ նման պայմանավորվածություն չի եղել: Նրա որակմամբ՝ դա ապօրինի զավթման անհաջող փորձ է: Նա հրապարակայնորեն դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով հսկողության ներքո պահել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։




Լրահոս