Բեյրութում իսրայելական հարվածի հետեւանքով կյանքից զրկվել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սպանվել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Իբրահիմ Աքիլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Skynews-ը:

Նշվում է, որ Աքիլը սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած հարձակման հետևանքով:

«Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է «Հեզբոլլահի» օպերատիվ համակարգի ղեկավար և «Ռադվան» ուժերի փաստացի հրամանատար Իբրահիմ Աքիլին, ինչպես նաև Գալիլեայի գրավման «Հեզբոլլահի» ծրագրի առաջնորդին», – ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։




Լրահոս