74 տարեկանում կյանքից հեռացած Արտաշես Գեղամյանը Հայաստանի պատմության մեջ ամենահիշվող քաղաքական գործիչներից մեկն էր։
Գեղամյանը ծնվել էր 1949 թվականի դեկտեմբերի 2-ին, Երևանում։
1971 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ 1988-1990 թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա)։
1979 թվականից սկսվեց նրա քաղաքական գործունեությունը։
1979-1987 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ, ապա 1987-1989 թվականներին` ՀԿԿ Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար։
1989-1990 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ։
1991-1995 թվականներին` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն։
1997թ. նա հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը: 1998, 2003 և 2008թթ. նա առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Արտաշես Գեղամյանը եղել է ՀԽՍՀ և ՀՀ պետական, քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։
1995-1999 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, ապա 1999-2003 թվականներին և 2003-2007 թվականներին։
2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
2019 թվականից այլևս պատգամավոր չէր։
Ամուսնացած էր։ Ունի երկու զավակ։ Պահեստազորի կապիտան էր։
Էմմա Միքայելյան