ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերատեսչությունները մնացել են առանց համազգեստի. մեղավորը Արտաշես Գեղամյանի ընկերն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մի շարք գերատեսչություններ միակողմանի լուծարել են նախկին պատգամավոր, Արտաշես Գեղամյանի գործընկեր Գագիկ Կոստանդյանի ընտանիքին պատկանող «Դերձակ» ընկերության հետ կնքած պայամանագրերը: Պետական կառույցներից մեկը` ՀՀ դատական դեպարտամենտը, պնդում է, որ «Դերձակ»-ը խախտել է պայմանագրով սահմանված պարտավորությունները. դատական դեպարտամենտի կողմից լրացուցիչ տրամադրված ժամկետում ընկերությունը չի մատակարարել ապրանքը:

Դեպարտամենտը հրաժարվել է ընկերության կողմից մատակարարված ապրանքից եւ դրա համար վճարելուց, ապա միակողմանիորեն լուծել է պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մյուս կառույցը, որը «Դերձակ»-ի ծառայություններից հրաժարվել է, Պետական եկամուտների կոմիտեն է:

Բանն այն է, որ «Դերձակ» ՍՊԸ-ի միջեւ ՀՀ ՊԵԿ կարիքների համար համազգեստի ձեռքբերման համար այս տարվա մայիսի 08-ին պայմանագրով նախատեսված ժամկետում ընկերությունը պարտավոր էր մինչեւհուլիսի 15-ը կատարեր ստանձնած պարտավորությունները, սակայն մինչեւ նշված ժամկետը չի մատակարարել ապրանքները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ըհուլիսի 08-ի գրությամբ նախազգուշացրել է «Դերձակ»-ին, որպեսզի պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարի: Դարձյալ դրանք չեն կատարվել եւ ապրանքները չեն մատակարարվել: Բացի այս, «Դերձակ» ՍՊԸ-ից գանձվել է 310 հազար 75 դրամ տույժ եւ 85 հազար դրամ տուգանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որընկերությունըստեղծվել է 2013 թվականին, հիմնադիրն է Լիանա Գրիգորյանը, որը նախկին պատգամավորի հարսն է:




Լրահոս