«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից այսօր armlur.am լրատվականը պարզեց ` նախատեսված է արդյոք այսօր չորս ոչ իշխանական ուժերի հանդիպում, թե ոչ:
Մարտիրոսյանն ասաց, որ այսօրվա հանդիպման մասին տեղյակ չէ, սակայն որքանով որ իրազեկված է, գրեթե ամեն շաբաթ չորս ուժերը հանդիպում են:
«Խորհրդարանական ձևաչափով տեղի ունեցող հանդիպումները նորմալ աշխատանքային գործընթացի դրսևորումներ են»,- ասաց Մարտիրոսյանը:
Կուսակցության փոխնախագահից նաև հետաքրքրվեցինք ` արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 28-ին միացյալ հրապարակ ստեդծելու իր հնչեցրած կոչի հետ միայնակ չի մնա, քանի որ ակնհայտ է այդ կոչին քաղաքական ուժերի անտարբերությունն ու անարձագանք թողնելը:
«Ոչ մենակ մնալուց ենք վախենում, ոչ էլ սակավաթիվ մարդկանց ներկայությունից: Մի քանի անգամ եղել է, որ սակավաթիվ մարդկանցով ենք սկսել որևէ գործընթաց, բայց հասարակությունը միշտ հայտնել է իր աջակցությունը անկախ սակավաթվությունից, մեկ անգամ չէ, որ ապացուցվել է: Իսկ թե ապրիլի 9-ին հասարակությունը կկանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, թե ոչ, պարզ կդառնա այդ օրը»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: