Ապրիլի 9-ը թող լինի իմ ինքնաուրացման ու հոգեհանգստի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ պայթյուն է  նկատվում, և դա թող լինի սահմանադրական ճանապարհով»,- այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքով` կառավարության հրաժարականը, որը պահանջում է  հասարակությունը, արդեն կատարվեց առանց շուրջօրյա ցույցերի:

«Մենք արդեն պատմական շրջափուլում ենք գտնվում»,- ասաց  Հովհաննիսյանը:

Հիշեցնելով իր  միացյալ հրապարակ ստեղծելու կոչը` Հովհաննիսյանը խոստովանեց, որ  այսօր այդ հրապարակը ձևավորված չէ, բայց վստահ  է, որ շուտով այս ամսում կստեղծվի  միացյալ հրապարակ:

«Ափսոսում են, որ այն պայմանավորվածությունը, որ կար ուժերի միջև  ի կատար չածվեց: Բայց անելու եմ ամեն ինչ, որ այդ հրապարակը ձևավորվի»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

Նախագահի նախկին թեկնածուն հիշելով նախագահական նախորդ  ընտրությունները, անցյալ տարի Սերժ Սարգսյանը կատարեց կեղծ երդում հայրապետի օրհնությամբ նա ձեռքը դրեց Սուրբ գրքի վրա` իմանալով իրական արդյունքները:

Բայց նոր Հայաստանի երդմնակալությունը այդ օրը Ազատության հրապարակում  կատարեց մեր հասարակությունը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք երիտասարդների հետ մեկտեղ շարունակում են պայքարը իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքված զանգվածին, Հովհաննիսյանը հայտարարեց, որ  հրապարակում այդ օրը  չկար այն կրիտիկական  զանգվածը հարց լուծելու համար ՝ չկային անհրաժեշտ  ֆինանսական ռեսուրսները:

Եթե որևէ մեկին հուսախաբ եմ արել, ներողություն եմ խնդրում: Ներողություն չեմ խնդրում, որ թույլ չտվեցի, որ արյուն թափվի քանի որ ինձ համար թանկ է, բայց ներողություն չեմ խնդրում այն  բանի համար, որ թույլ չտվեցի արյուն թափվել, քանի որ ինձ համար թանկ է ամեն մարդու արյունը: Կային սադրիչներ հրապարակում այդ օրը, ովքեր սադրեցին, փախան, սուրճ խմեցին և հեքիաթ հորինեցին  աղոթելու մասին: Ապրիլի 9-ը թող լինի  Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաուրացման օրը ու իմ հոգեհանգիստը եթե դա անհրաժեշտ է մարդկանց»:




Լրահոս