Լոնդոնյան «Չելսին» մոտակա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է հրաժարվել 14 խաղացողների ծառայություններից։
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն , շաբաթ օրը անգլիական Պրեմիեր լիգայում «Կրիստալ Պելաս» -ից կրած պարտությունից հետո (0:1) հայտարարել է, որ մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը մտադիր է լրջորեն փոխել կազմը։
«Արիստոկրատները» մտադիր են տրանսֆերի հանել Դավիդ Լուիզին, Ջոն Օբի Միկելին, Ֆերնանդո Տորեսին և Դեմբա Բաին, ինչպես նաև երկու պահեստային դարպասապահների ՝ Մարկ Շվարցերին և Իլարիուին։
«Չելսին» նաև պլանավորում է բաժանվել վարձակալության հանձնված խաղացողներից ՝ Ռոմել Լուկակից, Մարկո Մարինից, Վիկտոր Մոզեսից, Ռայան Բերտրանից, Գայել Կակուտաից և Ջոշ Մակիկրանից։
Հարկ է նշել նաև, որ դեռ որոշում չի կայացվել Սամուել Էտո’Օ և Էշլի Կոուլի հետ պայմանագրերի երկարացման մասին, որոնց պայմանագրերը «Չելսիի» հետ ավարտվում են մոտակա ամռանը, հայտնում է London Evening Standard-ը։