Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Պորտուգալացի մասնագետը ստացել է ազգային թիմում և իտալական ակումբում աշխատանքը համատեղելու առաջարկ: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 59-ամյա Մոուրինյուի հետ:

Ավելի վաղ Sky Sport-ը հայտնել էր, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագիրը կխզվի առաջիկա օրերի ընթացքում: Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում պորտուգալացիները 0-1 հաշվով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին։

Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից:




Լրահոս