ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դերասան Ուիլ Սմիթի ծննդյան օրն է․ ինչի՞ համար է Սմիթն Ադրբեջանին սատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հանրահայտ Ուիլ Սմիթի ծննդյան օրն է։

Ուիլ Սմիթն ամերիկացի դերասան, ռեփեր և պրոդյուսեր է, ով համարվում է Հոլիվուդի ամենահաջողակ և ազդեցիկ արտիստներից մեկը։ Սմիթը կարիերան սկսել է որպես ռեփեր DJ Jazzy Jeff & The Fresh Prince դուետի կազմում, ինչից հետո տեղափոխվեց կինոաշխարհ՝ «The Fresh Prince of Bel-Air» սիթքոմով։ Այս սերիալը մեծ հաջողություն ունեցավ և հիմք դրեց նրա կինոկարիերային։

Ուիլ Սմիթը նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Independence Day», «Men in Black», «I Am Legend», «The Pursuit of Happyness» և «Ali»։

Վերջին ֆիլմի համար նա առաջադրվել է Օսկարի՝ որպես լավագույն դերասան։ 2022 թվականին Սմիթը վերջապես արժանացավ Օսկարի՝ «King Richard» ֆիլմում իր դերի համար, որտեղ մարմնավորեց ՎենուսևՍերենա Ուիլյամսների հոր կերպարը։

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին նշվում է սիրված ամերիկացի դերասանի ծննդյան օրը։

ArmLur.am-ը ներկայացնում է Ուիլի կյանքից մի հետաքրքիր դրվագ։

Չնայած նրան, որ դրվագը հետաքրքիր է, նույնչափ էլ սկանդալային է։

Ուիլ Սմիթի կյանքում ամենաշատ քննարկված սկանդալային դեպքերից մեկը տեղի ունեցավ 2022 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։ Միջոցառման ընթացքում, երբ Կրիս Ռոքը կատակեց Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի սանրվածքի մասին՝ հղում կատարելով նրա մազաթափությանը (ալոպեցիային), Ուիլ Սմիթը բեմ բարձրացավ և ապտակեց Ռոքին հենց ուղիղ եթերում։ Այս արարքը ցնցեց ոչ միայն հանդիսատեսին, այլև միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, ովքեր ուղիղ եթերով դիտում էին մրցանակաբաշխությունը։

Դեպքից հետո Սմիթը հետագայում ներողություն խնդրեց ինչպես Կրիս Ռոքից, այնպես էլ ակադեմիայից՝ իր պահվածքի համար, սակայն միջադեպը մեծ ազդեցություն ունեցավ նրա հեղինակության վրա։ Արդյունքում Սմիթը հրաժարվեց Օսկարի Ակադեմիայի անդամությունից, և ակադեմիան որոշեց արգելել նրան մասնակցել Օսկարի արարողություններին տասը տարի շարունակ։ Չնայած այս սկանդալին, Սմիթը նույն օրը հաղթեց իր առաջին Օսկարը՝ «King Richard» ֆիլմում Ռիչարդ Ուիլյամսի դերի համար։

Չնայած նրան, որ դերասանը մեծ սեր ու համբավ ունի նաև ՀՀ-ում, անցած շաբաթ մեծ բեմում կրել է վերնաշապիկ, որի վրա Ադրբեջանին սատարող խոսքեր են եղել։ Նա իր քայլով շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման մեկ տարվա կապակցությամբ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս