Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանն այսօրվա մամլո ասուլիսում ներկայացրեց մարզերում տիրող տնտեսական վիճակը:
«Մեր արդյունաբերության 40,8 տոկոսը կենտրոնացած է Երևանում, երկրորդ տեղում Սյունիքն է, որտեղ կենտրոնացած է մեր արդյունաբերության 16,5 տոկոսը, երրորդ տեղում ` Կոտայքն է: Արդյունաբերության մասնաբաժնի 3,5 տոկոսը կենտրոնացված է Շիրակում: Սա իհարկե, ցավալի է, և մենք հենց այդ մարզից էլ սկսեցինք»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Պետության աջակցության կարիք ունի Շիրակի մարզը: Շիրակում գործում է մի գործարան, որն արտադրում է աղաչափեր, բայց քանի որ պահանջները փոխվել են, իսկ աղաչափերը արտադրվում են ռուսական սուզանավների համար, հետևաբար պետք է դրանք համապատասխանեն ժամանակակից չափանիշներին:
Շիրակի մարզում հնարավոր է նորից վերականցնել տրիկոտաժի արտադրությունը: Սաֆարյանը հիշում է ` անգամ մարզի գյուղերից մեկը կոչվում է Բամբակաշատ, որը ժամանակին բամբակ էր արտադրում:
Մյուս մարզը, որտեղ այցելել է հայրենական ապրանք արտադրողների միությունը, Վանաձոր քաղաքն է եղել: Այնտեղ կա քիմպրոմ գործարան, որտեղ կարող են աշխատել 1000 մարդ, հետևաբար անթույլատրելի է, որ այն չաշխատի:
«Տեղական արտադրության զարգացմանը պետք է զարկ տալ, և որքան հնարավոր է քիչ ներմուծել»,- ասաց Սաֆարյանը:
Բանախոսի խոսքով ` մաքսային միություն մտնելը չի խոչընդոտում, որ Հայաստանն իր ապրանքները եվրոպական շուկաներ դուրս բերի:
«Եթե Ռուստաստանի վրա պատժամիջոցներ կիրառվեն, ապա դրանից մեր տնտեսությունը չի տուժի»,- եզրափակեց Սաֆարյանը: