Կոմկուսը ընտրությունների արդյունքները չեղարկելու համար կդիմի՞ ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հայտարարություն տարածեց այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար դիմել է ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Հայաստանի կոմունիստական» կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանի հետ՝ հասկանալու համար նրանք և՞ս Սահմանադրական դատարան դիմելու փաստեր ունեն, թե ոչ:

«Մենք դեռ չենք անդրադարձել, այդ հարցը չենք քննարկել. դեռ մեր վստահված անձանց տվյալները ստանում ենք, երբ որ բավարար հիմքեր ունենանք, կարող է քայլեր կատարենք: Մենք նման մոտեցումներ չունենք այս պահի դրությամբ: Փաստեր պետք է ունենանք, որ դատարան դիմենք, եթե չունենաս փաստեր, դիմես դատարան, ի՞նչ ասես»,- ի պատասխան մեր հարցադրման` ասաց Սաֆարյանը:




Լրահոս