ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բենզինի պայթյունից մեկ տարի անց․ ինչպես պայթյունը կյանքեր խլեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվեց 218, վիրավորվեց՝ 120 քաղաքացի:
Այսօր բենզինի պայթյունի մեկ տարին է։

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։

Բենզինի պայթյունը, պայթյուն էր պատերազմի ժամանակ, որն ավելի շատ վնաս պատճառեց, քան Արցախի հանձնման մարտերը։

Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնել էր, որ Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է անվճար վառելիքի հնարավորություն ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիների մեծ խցանումներ են առաջացել բենզալցակայանների մերձակա տարածքներում։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին ժամը 19։00-ի սահմաններում պայթյուն որոտաց, որը դարձավ անհետ կորածների, տասնյակ զոհերի և հարյուրավոր մարդկանց վիրավորման պատճառ։

Նույն օրվա դրությամբ վիրավորների մեծամասնության վիճակը գնահատվում էր ծանր և ծայրահեղ ծանր։

Արցախի հայաթափմանը զուգահեռ, երբ Կոռնիձորում և Գորիսում տեղ ու դադար չկար, պայթյունից տուժածներին ուղղաթիռով տեղափոխում էին Հայաստան։ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չէին մարդկանց կյանքը փրկելու համար։

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։

Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնեցին, որ աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար։ Կան նաև 50-ից ավելի անհետ կորածներ։

Մինչ այսօր գործի վերաբերյալ հրապարակված որևէ նորություն չկա, քննությունն ընդանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս