Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։
Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները: