Փարաքար համայնքի ղեկավարն ու գիշերային ակումբների կռիվը. ինչ պատմություններով է նա հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հրապարակել էինք, որ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը գիշերային ակումբում կռիվ կինո է սարքել եւ նախկինում ազատազրկված է եղել: Այս պահին փնտրում են նրան:

Նկատնեք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փարաքար համայնքի ղեկավարը նման պատմության մեջ է հայտնվում 21.03.09թ Սկառլետ կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել էր Դավիթ Փիլոյանի հետ որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի եւ ընկերների հետ,եւ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։ Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ Դ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Մինասյանի պաշտպան Ն.Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Քնար Մանուկյան




Լրահոս