Իրանի ազգային «Iran Air» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Բեյրութ՝ իսրայելական հարձակման հետևանքով լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան փաստի ֆոնին: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Iran Air ավիաընկերության բոլոր չվերթները դեպի Բեյրութի Ռաֆիկ Հարիրի օդանավակայան չեղարկվել են մինչև հետագա ծանուցումը»,- իրանական ավիաընկերության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը: