ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկի պատճառով չի հաջողվել փրկել 116 մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնող «Հելեն» փոթորկի հետևանքով տարբեր նահանգներում, այդ թվում՝ Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում, Հարավային Կարոլինայում, Ֆլորիդայում, Վիրջինիայում, առնվազն 116 մարդ է մահացել։ Aյս մասին հաղորդում է CBS News պարբերականը։

Բազմաթիվ մարդիկ տեղահանվել են, մի քանի միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Իշխանությունները փորձում են ինքնաթիռներով առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել մարդկանց, վերականգնել էլեկտրամատակարարումը։

«Հելեն»-ը ԱՄՆ-ի ափեր է հասել սեպտեմբերի 26-ին՝ Ֆլորիդա նահանգում մոլեգնելով որպես վտանգավորության 4-րդ աստիճանի փոթորիկ։ Այնուհետև այն շարժվել է դեպի Ջորջիա, Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգներ և Թենեսի՝ աստիճանաբար թուլանալով։ «Հելեն» փոթորկի առաջացրած հորդառատ անձրևների պատճառով մի շարք գետեր դուրս են եկել ափերից։

Ըստ AccuWeather մեդիա ընկերության նախնական հաշվարկների՝ փոթորկի պատճառած ընդհանուր վնասն ԱՄՆ-ում կկազմի 95-110 միլիարդ դոլար։




Լրահոս