ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ ճակատագիր է սպասվում Գրիգոր Մինասյանին. գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը շարունակում է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության օրակարգում մնալ։

Նշենք, որ իշխող խմբակցության 71 պատգամավորներից 27-ն է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին:

Ստորագրություններն արդեն իսկ ներկայացվել են խմբակցության ղեկավար կազմին, վերջիններս էլ առաջիկայում դրանք
պետք է ներկայացնեն կուսակցության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նախաձեռնողը պատգամավոր Արփի Դավոյանն է։ Վերջինս ՔՊ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ դժգոհել է Գրիգոր Մինասյանից եւ նրա պաշտոնանկության հարցն է բարձրացրել:

Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է՝ եթե բավարար չափով ստորագրություններ լինեն, ապա պատրաստ է քննարկել հարցը:

Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ 24 ստորագրության առկայության դեպքում իշխող խմբակցության պատգամավորները նախարարին հեռացնելու հարցը քննարկում են Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն՝ պատգամավորները հավաքել են նախարարին հեռացնելու հարցը օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Ասել է թե՝ պատգամավորները կատարել են իրենց առջև դրված հանձնարարությունը, հիմա գնդակը Փաշինյանի դաշտում է, նա պետք է վերջնական որոշում կայացնի։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը վաղուց է ՔՊ-ի օրակարգում եղել, խմբակցության ֆորմատով դժգոհությունները մի քանի անգամ քննարկվել ու մարել են, իսկ հիմնական պատճառն էլ նախարարի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնն է եղել:

Ի դեպ, Գրիգոր Մինասյանը հրաժարվում է մեկնաբանել իր շուրջ բարձրացած այս աղմուկը, իսկ արդարադատության նախարարությունից մեկնաբանություն ստանալու համար գրավոր հարցմամբ են պահանջում դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս