Եթե խաղը Ֆրանսիայում է տեղի ունեցել, ապա ոչինչ չեն կարող ասել․ ՀՖՖ-ն չի մեկնաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Այս մասին հայտնում է Nouvelles d’Arménie-ն։

Երկու սիրողական ակումբներ՝ թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերն առաջին անգամ հանդիպում են անցկացրել։

«Ես վճռականորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի ունեցան այսօր ՖԱ Turquoise-ի և ՀՄԸՄ-ի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։

ArmLur.am-ը փորձեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից մանրամասներ իմանալ, սակայն ՀՖՖ-ից պատասխանեցին, որ եթե խաղը Ֆրանսիայում է տեղի ունեցել, ապա ոչինչ չեն կարող ասել։

Francebleu.fr կայքի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցները թեթև վնասվածքներ են ստացել, երբ ոստիկանները ժամանել են, մարզադաշտը դատարկ էր։ Ձերբակալություն չի եղել:

Էմմա Միքայելյան




Լրահոս