BRABUS-ը տյունինգապատել է Mercedes-Benz A45 AMG-ն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Brabus տյունինգային ընկերությունը վերակառուցել է Mercedes-Benz A45 AMG-ը:

Աշխարհում ամենահզոր հետչբեկը դարձել է ավելի հզոր և օժտվել չափազանց ագրեսիվ աերոդինամիկ փաթեթով:

Brabus-ի դիզայներները վերակառուցված մոդելը օժտել են ռադիատորի` խոշոր լոգոտիպ ունեցող սեփական ճաղերով, նոր բամպերներով: Սակայն նոր «զգեստը» A45 AMG-ին ավելի ագրեսիվ տեսք չի հաղորդել: Ինչ վերաբերում է ուժային ագրեգատին, ապա երկլիտրանոց տուրբոշարժիչն այժմ ունի 400 ձիաուժ` 360-ի փոխարեն, և 500 Нм` 450-ի փոխարեն: Տեղեկություններ կան, որ մոտ ապագայում ընկերութունը կվերակառուցի նաև GLA 45 AMG-ն: Brabus-ից դա շատ ժամանակ չի խլի, քանի որ կրոսովերը օժտվում է նույն երկլիտրանի շարժիչով, որն ունի չորսդռնանի կուպեն:




Լրահոս