Daimler-ը գործընկեր է փնտրում ՌԴ-ում` Mercedes արտադրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Daimler ընկերությունը գործընկեր է փնտրում Ռուսաստանում` Mercedes-Benz մակնիշի մարդատար ավտոմեքենաներ արտադրելու համար:

Ընկերությունը համատեղ ձեռնարկություն էր հիմնել «Կամազ»-ի հետ, սակայն մարդատարների արտադրությունից գերմանացիները նախկինում խուսափում էին՝ համարելով այն ոչ շահութաբեր:

«Վեդոմոստիի» փոխանցմամբ՝ Daimler-ն արդեն բանակցություններ է վարում մի քանի հնարավոր գործընկերների հետ: Նրա ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունն առայժմ չունի ո՛չ որոշակի ծրագրեր, ո՛չ էլ կոնկրետ լուծումներ: Մի քանի տարի առաջ Daimler-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանում մարդատարների արտադրությունը շահավետ չի լինի, սակայն մեկ տարի առաջ Mercedes-Benz-Rus-ի տնօրեն Յան Մադեյան ասել է, թե ընկերությունը մտածում է նման նախագծի շուրջ: Սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է գործընկեր գտնել, քանի որ արտադրութայն լրիվ ցիկլով նոր գործարանի կառուցումը մեծ ներդրումներ է պահանջում:

mercik




Լրահոս