Վաղը ձյուն կգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ վաղը եղանակը կտրուկ կփոխվի՝ պայմանավորված հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ: Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ին ցերեկը կնվազի 4-6, արևելյան շրջաններում 7-9 աստիճանով: Այնուհետև նոյեմբերի 25-ին և 26-ին գիշերները օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 7-9 աստիճանով:




Լրահոս