Ժողովուրդ. Բարսեղ Բեգլարյանը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ թերթի տեղեկություններ՝ սրտանոթային սուր խնդիրների պատճառով նախօրեին` երեկոյան, Նորքի սրտաբանական հիվանդանոց է տեղափոխվել հայտնի օլիգարխներից “Ֆլեշ” ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերջինիս հիվանդանոցում ցուցաբերվել է բուժօգնություն. օլիգարխին սենտավորել են: Հիվանդանոցից տեղեկացանք, որ ներկայումս Բեգլարյանի առողջական վիճակը նորմալ է: Սակայն նա շարունակում է գտնվել հիվանդանոցում` ապաքինման համար: 




Լրահոս