ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շանթ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Թիվ զորամասի ԵԿՄ Սյունիքի մարզի զորամասերից մեկի վարորդ-ռադիոհեռախոսավար, պահեստազորային զինծառայող, կոչումով շարքային, մի խումբ անձանց հետ սահմանված կարգի խախտմամբ մուտք է գործել հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք, բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ, վիրավորանք է հասցրել 6 զինծառայողների և կատարել է 6 անձի սպանության փորձ։
Թևան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ զորամասի հրամանատար, պահեստազորային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, վիրավորանք է հասցրել մեկ այլ զինծառայողի, ապա մի խումբ անձանց հետ, սահմանված կարգի խախտմամբ, մուտք է գործել հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք։
Ռուբեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ, սահմանված կարգի խախտմամբ, մուտք է գործել հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք։
Գործը մտել է դատարան։
Մանրամանսերը՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան