«Գորիս» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ հանձնուքի միջոցով փորձ է արվելու դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր:

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ռ.Զ.-ի անվամբ քաղաքացի Ա.Բ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 8 ականջակալ, 8 USB, 4 լիցքավորիչ, 4 մարտկոց, 2 դանակ և 4 կպչուն ժապավեն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:




Լրահոս