Armenian text to speach

Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրած բջջային հեռախոս և այլ արգելված իրեր է բերել ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Թ․-ի կողմից բերված հեռուստացույցը։

Զննությամբ ծառայողները հեռուստացույցի միջից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս, wi-fi սարք, TV smart box՝ համացանցին միանալու հնարավորությամբ, և 2 բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։




Լրահոս