Հայկական Ժամանակ. Նախագահականին մեքենայով բախումը քաղաքացիական անհնազանդության ակցիա է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ 39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր “”ԳԱԶ-2410″” մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան: Այս մասին երեկ թերթին հայտնել է նրա մտերիմ ընկեր Հայկը: “”Ինքը դա հասկանալով ա արել: Թեկուզ հարբած, բայց հասկանալով: Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել: Բողոքել ա իր սոցիալական ծանր վիճակի համար””,- պատմել է Հայկը և հավելել, որ մինչ օրս Իսոյանը փաստաբան չունի և հրաժարվում է ցուցմունքներ տալուց. «Մտածում ենք, որ փաստաբանի կարիքը չկա: Իր հանցանքը ի՞նչ ա, որ մի հատ էլ պաշտպանվի: Ոչ թե ինքը հրաժարվել ա փաստաբանից, այլ ուղղակի դրա մասին մտածելու հերթը չի հասել””:  “”Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպի ժամանակ նա գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և չի գիտակցել, թե ինչ է անում: Փաստորեն, նրա արածը քաղաքացիական անհնազանդության ակցիա է””,- հավելում է թերթը:




Լրահոս