Արաբ շեյխը Երևան է գալիս՝ «Շանգրիլայում» խաղալու (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի Նորք բարձրացող ճանապարհին գտնվող այս սպիտակ շենքը, որը բնակչությանը հայտի է «կաշվի գործարանի տնօրենի տուն» անունով, վերջերս կրկին վերավաճառվել է:

Armlur-ին հասած տեղեկությունների համաձայն, այն 980 հազար դոլարով ձեռք է բերել Միացյալ Արաբական էմիրությունների շեյխերից մեկը (առայժմ անհայտ է, թե իրավաբանորեն ում անունով է ձևակերպված տունը): Թաղամասի բնակիչներից տեղեկացանք, որ շեյխն առնվազն ամիսը մեկ անգամ Երևան է գալիս` հատուկ «Շանգրիլա» խաղատուն այցելելու նպատակով:

Թե որքանով է ստացվում նրա խաղը, հայտնի չէ, սակայն, ըստ լուրերի, նա բավականին մեծ գումարներով է գալիս: Այս պահին շեյխի գնած առանձնատունը վերակառուցվում է, քանի որ եղած 3 հարկերին շեյխը ցանկանում է ավելացնել ևս երկուսը:

Նշենք, որ շեյխը Երևան է գալիս իր մի քանի կանանց ուղեկցությամբ: Եվ որպեսզի կանայք գնումներ անելուց հետո չձանձրանան, շեխը նրանց համար հարմարավետ պայմաններ՝ հանդերձարաններ, լոգարաններ և նարգիլե ծխելու սրահներ է նախատեսել վերակառուցվող սպիտակ շենքում:

IMG_4454

IMG_4455

IMG_4456

IMG_4457

IMG_4459

IMG_4461

IMG_4462

IMG_4463




Լրահոս