
Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը և պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։
Նշենք, որ քիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ նա և Սրբազան պայքարի կողմնակիցները երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն և պահանջելու են ուղիղ եթեր։