
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ, խոսելով քեսաբահայերի ու սիրիահայերի խնդիրների մասին, նախատեց լրագրողներին:
Նախարարի տեղեկացմամբ՝ որոշ լրատվամիջոցներ ծաղրում են սիրիահայերին ու քեսաբահայերին՝ իրենց հոդվածները գրավիչ դարձնելոը համար: «Ամո՛թ է, չի կարելի այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական հոդվածների համար:
Նման քայլ կատարողները գրչակներ են»,- ասաց տիկին Հակոբյանը:
Խոսքով հանդես եկավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Վերջինիս խոսքով` ցանկալի է, որ բացի պատգամավորներից՝ Քեսաբ մեկնեն նաև լրագրողները: